ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը.Բաբայան

ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:

Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:

Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Հիշեցնեմ, որ այս իշխանությունը դեռ 2019-ին մեզ խաբում էր, թե լիարժեք փակել են օդը:

Панцирь ՀՕՊ համակարգի 1 միավորի գինը շուրջ 15 միլիոն դոլար է: Այդպիսի 6 համակարգ գնելու դեպքում պետք է վճարեինք ընդամեմը 90 միլիոն դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

90 միլիոն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի:

Այս իշխանությունը 2019 թվականին ինքնապարգևատրվել է շուրջ 150 միլիոն դոլարով:

Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ…»,- գրել է Բաբայանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով