Աշխատանքն է արարման հիմքը.«Հայաստանի Հանրապետություն»

«Մարդկության պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց աշխատանքի եւ դրա շնորհիվ ստեղծվող բարիքների։ Մեր ժամանակներում էլ չեն նվազել աշխատանքի դերն ու նշանակությունը, չէ՞ որ առանց դրա հնարավոր չէ ապահովել մեզանից յուրաքանչյուրի ամենաառաջնային պահանջմունքներն ու կարիքները։ Սակայն ֆինանսական բարեկեցության եւ նյութական բարիքների աղբյուր լինելուց բացի, աշխատանքը նաեւ հոգեւոր բավարարվածության գրավական է։ Աշխատանքը տալիս է մարդուն ինքնազարգացման, ինքնակրթման, ինքնաիրացման լայն հնարավորություններ։
Աշխատանքի օգնությամբ է հնարավոր ամրապնդել սոցիալական շփումները, առանց որի մարդը՝ որպես սոցիալական էակ, լիարժեք չի կարող զգալ իրեն։ Պատահական չէր, որ հատկապես անցած տարի, երբ համավարակի պատճառով նվազագույնի էին հասել իրական կյանքում միջանձնային շփումները, շատերին էր ուղեկցել սթրեսն ու հոգեբանական լուրջ ապրումների պատճառ դարձել։ Այսօր մենք ականատես ենք լինում բավականին խորքային եւ մարդկության պատմության հետագա ընթացքը կանխորոշող փոփոխությունների։ Ժամանակակից տեխնոլոգիաները եւ դրանց կիրառությունը էական ազդեցություն են ունենալու նաեւ աշխատանքի բնույթի եւ դրանց հարմարվելու մեր հմտությունների առումով։ Պատմականորեն նույնպես տեխնոլոգիական նորարարությունները մեծ ազդեցություն են ունեցել աշխատատեղերի, աշխատանքի կազմակերպման եւ ամբողջ հասարակական համակարգերի համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով