Արման Հովհաննիսյանը հիմա նայում ու ժպտում է, նա չունի ոչ մեկիս պաշտպանության կարիքը, նա արդարադատություն է իրականացնում, իսկ դուք մտածեք, թե ձեզ ո՞վ է պաշտպանելու, ո՞վ է դատելու.Մ․ Պողոսյան

Փաստաբան   Միհրան  Պողոսյանը   ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Դավթյանը, Բադասյանը ու իրանց խելքին մի խմբակ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ են տենչում։

Քանի որ խոսքը վերաբերում է իմ ու Արամ Վարդևանյանի պաշտպանյալ Աշոտ Սիմոնյանի գործին, կարճ անդրադառնամ փաստերին։

Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված իշխանությունը յուրացնելու փորձի, քաղաքական գործչի սպանությունը նախապատրաստելու և խմբով ապօրինի զենք պահելու համար։

Թե մեղադրանք առաջադրելուց, թե դատական նիստի ժամանակ ոչ քննիչ(ներ)ը և ոչ էլ դատախազը չկարողացան պարզաբանել

֊ ի՞նչ ասել է իշխանության յուրացում,

֊ ո՞ր իշխանությունն էր յուրացվում,

֊ արդյո՞ք կոլեգիալ մարմնի մեկ անդամի փոփոխությունը կոլեգիալ մարմնի իշխանության յուրացում է,

֊ ո՞վ կամ ովքե՞ր էին Աշոտ երկաթի հետ ապօրինի զենք պահողները,

֊ ի՞նչպես էին փոխկապակցված այս բոլոր ենթադրյալ արարքները միմյանց հետ։

֊ Ի՞նչ առնչություն ուներ Աշոտ Երկաթը այս բոլոր արարքների հետ։

Դատական նիստի ժամանակ չստանալով այս բոլոր հարցերի պատասխանները պարոն Հովհաննիսյանը կայացրել է օբյեկտիվ որոշում` մերժելով քննիչի միջնորդությունը Աշոտ Սիմոնյանին կալանավորելու մասին։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը,

Պարոն Հովհաննիսյանի որոշումից դժգոհ մնացած որոշ դինոզավրերի դարի իրավաբանության գուրուներ, սկսեցին օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը քննարկել ամեն պատեհ և անպատեհ առիթով` ընդհուպ մինչև Ազգային Ժողովի ամբիոնից։

Տպավորություն էր ստեղծվում, որ այդ չորս վերջույթ ունեցող արարածների կյանքի նպատակն է դարձել սույն դատական ակտի համար ի դեմս Արման Հովհաննիսյանի “վրեժ” լուծել ողջ դատական համակարգից, սակայն “վրեժի” միակ շարժառիթը նիկոլի քիմքին հաճոյանալն էր։

Չ՜ի լինելու, այ ոչինչներ, Հայաստանում կայացող դատական համակարգը այլևս փաստ է, ինչքան էլ փորձեք քանդել նաև այն։

Իսկ դատավոր Արման Հովհաննիսյանը հիմա նայում ու ժպտում է, նա չունի ոչ մեկիս պաշտպանության կարիքը, նա արդարադատություն է իրականացնում, իսկ դուք մտածեք, թե ձեզ ո՞վ է պաշտպանելու, ո՞վ է դատելու…

Դուք մտածեք, որ ձեզ առանց ձեր աթոռի բարև տվող լինի…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով