Արդեն տևական ժամանակ է, ինչ Նոր Նորքի 6֊րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի 8֊րդ շենքը վերածվել է ուրվականների ամրոցի

 

Սևան  Աղաջանյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրել  է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նոր Նորքի 6֊րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի 8֊րդ շենքը վերածվել է ուրվականների ամրոցի:

Շենքը ժամանակին ուներ վերելակ, իսկ այսօր այդ վերելակը կա միայն բնակիչների հաճելի հիշողության մեջ։
Բանն այն է, որ երբ բնակիչները սեղմում են վերելակը կոճակը՝ վերելակի փոխարեն բացված դռների փոխարեն տեսնում են վերելակահորի անհյուրընկալ պատերը։
Այս հարցը այսքան ժամանակ չի հետաքրքրել ոչ վարչական շրջանի ղեկավարներին, ոչ առավել ևս քաղաքապետարանի համապատասխան վարչությանը։ Իսկ բնակիչներին մնում է միայն աղոթել, որպեսզի դժբախտ պատահարներ տեղի չունենան շենքի ուրվականային վերելակի պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով