Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը.«Հայաստանի Հանրապետություն»

«Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում Ղրիմի խնդրի շուրջ արձանագրվում է լարման աճ: Օրերս ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության: Ղրիմի եւ Արցախի միջեւ միակ տարբերությունն այն է, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, որն, անհրաժեշտության դեպքում, ժամերի ընթացքում լուծելիք խնդիր է: Այստեղից հետեւում է, որ Արցախի հարցում ՌԴ-ն չի կարող Ղրիմի խնդրի լուծումից տարբերվող դիրքորոշում ունենալ: Հետեւաբար՝ Արցախի Հանրապետություն-Հայաստան-ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան հնգյակի ներսում խնդիրների լուծումը եւ հարաբերություններն այդ տրամաբանությունից շեղելու յուրաքանչյուր դեպք հղի կլինի լուրջ անկայունության պոտենցիալով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով