Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ որպես վկա հարցաքննվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Հոդվածը սահմանում է․ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արայիկ Հարությունյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով