Արարատի մարզում 27-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 67–ամյա կնոջը

Արարատի մարզում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 07:20-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ  հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ  վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին եւ բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քննչական վարչություն է  ներկայացվել նաեւ կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով