Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ

 

Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն հայտնեց սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով