Անժելա Էլիբեգովան ճանաչվել է որպես տուժող՝ իր դեմ կատարված սուտ մատնության գործով

 

Անժելա Էլիբեգովան՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ճանաչվել է որպես տուժող։ Այս մաիսն հայտնում է փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիշում եք ադրբեջանագետ Ա.Էլիբեգովային «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրելու փաստի կապակցությամբ հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին, որը քննության առնվելով որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, որն էլ բնականաբար մեր կողմից բողոքարկվել էր դատախազին…

Եվ ահա այսօր, Ա.Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով (ՀՀ քր. օր. 333հ 2մ 1կ) հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվեց տուժող!!!»,- գրել է փաստաբանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով