Antinikol շարժման անդամները մամուլ են տարել «թերթերից տեղեկություն» ստացող նախագահին

Ադեկվադ միաբանությունն իր լուսավորչական աշխատանքների շրջանակներում իրազեկման ակցիա է իրականացրել նախագահի նստավայրի մոտ։ Քանի որ ՀՀ նախագահը երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին տեղեկանում է պոստ ֆակտում՝ իր պնդմամբ մամուլից եւ հաշվի առնելով, որ վերջին շրջանում նա բացակայում էր երկրից եւ հնարավոր է հետ մնացած լինի վերջին իրադարձություններից, ադեկվադները, հարգելով պետական ինստիտուտները, նախագահականի մոտ բերեցին վերջին շաբաթների ողջ մամուլը՝ լուրերին ծանոթանալու համար։
Վերջին շաբաթների լուրերին տեղեկանալուց հետո՝ ենթադրվում է, որ ցանկացած սթափ մարդու մոտ ցանկություն պետք է առաջանա ընդվզելու ստի ու կեղծիքի իշխանության դեմ եւ միանալու վերջին շրջանում մեծ թափ առած Անտինիկոլ շարժմանը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արմեն Սարգսյանը դեռ 2020թ. նոյեմբերի 16-ի իր ելույթում նույնպես պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ադեկվադ միաբանության անդամները նրա համար Անտինիկոլ գրությամբ շապիկ են նվեր բերել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում այլ չափսի կամ գույնի շապիկի հետ փոխանակել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով