Անհապաղ պահանջում ենք ՀՀ ԱԽ արտահերթ նիստի հրավիրում ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ. Մարուքյան

 

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով