ԱՄՆ հայ դատի հանձնախմբի կոչը Կոնգրեսին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA), անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել է կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։

Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որին կից հրապարակված է հայ գերեվարված զինվորների լուսանկարը։

«Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն  ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրեք դա հիմա՛։ Կոչ արեք Կոնգրեսին հիմա՛», – գրված է լուսանկարին կից հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով