Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար.Բաբայան

Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ, կուսակցական ընկերներ

Քանի որ օրեր շարունակ ստանում եմ բազմաթիվ զանգեր և նամակներ կապված ԱԺ արտահերթ ընտրություններին իմ մասնակցության հետ ասեմ,որ որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանը:

Կարծում եմ խորհրդարանը միակ վայրը չէ,որտեղ քաղաքական գործիչը կարող է զբաղվել քաղաքականությամբ`վերջին երեք տարիները դրա վառ ապացույցն էին:Պայքարել,պայքարում և պայքարելու եմ Հայաստանը և Արցախը կործանման եզրին հասցրած ռեժիմի և իր անփառունակ առաջնորդ`կապիտուլյանտի դեմ:
Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
Բոլոր իմ համախոհներին,ովքեր ցանկանում էին ինձ ընտրել և տեսնել խորհրդարանում կոչ եմ անում նույն ձևով սատարել և աջակցել «Պատիվ ունեմ» դաշինքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով