Ամբողջ ներուժն ու ռեսուրսները ծառայեցնելու եմ, որպեսզի « Պատիվ Ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում իմ կուսակցությունը, ստանա հնարավորինս շատ քվե.Ռուսլան Բաղդասարյան

Սիրելի ընկերներ, ինձ ճանաչող ու վստահող քաղաքացիներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ հանդիսանալով ՀՀԿ անդամ, ինտենսիվ ներգրավված եմ ընտրական պրոցեսներում և իմ ամբողջ ներուժն ու ռեսուրսները ծառայեցնելու եմ, որպեսզի « Պատիվ Ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում իմ կուսակցությունը, ստանա հնարավորինս շատ քվե:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրառում է  արել  Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

 

Քանի որ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական իրավիճակն այնպես դասավորվեց, որ առայժմ այս կապիտուլյանտից ազատվելու միակ հնարավորությունը ընտրություններն են, ինքս մի կողմ թողնելով իմ շատ քաղաքական հայացքներ և մոտեցումներ ( օր. ընտրությունները մեր խնդիրների ամենալավ լուծումը չեն) չեմ կարող անմասն մնալ այս քաղաքական գործընթացից: Եթե նույնիսկ մեկ քաղաքացու աչքեր կարողանամ բացել այս ընթացքում, դրանով իսկ մեկ քայլով կմոտեցնեմ մեր պետականության փրկությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սիրելի դավթաշենցիներ, մենք երկար տարիներ միասին շենացրել ենք մեր թաղամասը: Միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել, որպեսզի մեր թաղամասը լինի լավագույնը և հաջողել ենք:Այդ ամբողջ ժամանակահատվածում շատ-շատերդ անձամբ ճանաչում եք ինձ և գիտեք, որ խոսքիս տերն եմ եղել միշտ, երբեք ոչ մեկիդ չեմ խաբել: Իմ հարազատ համաթաղեցիներ, խնդրում եմ և կոչ եմ անում բոլորիդ ընտրել « Պատիվ Ունեմ» դաշինքը, հանուն մեր պետության, պետականության վերականգնման: Այս քարոզարշավի ընթացքում կայցելեմ բոլորիդ, ինչքան կհասցնեմ, կունենանք զրույցներ և շատ հարցեր կքննարկենք միասին: Բայց ձեր ընտրությունով պետք է վերջ դրվի պարտության այս «շքերթին»:
Կհանդիպենք շուտով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով