ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ

 

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով