Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է պայմանով, որ այն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար. Սուրեն Սարգսյան

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում  մանրամասնել է, թե ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմամով.

Նպատակ

1. աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար.

3. Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման):

Պայման

1. Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար:

Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար»,- գրել է Սարգսյանը;

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով