Ադրբեջանցի զինծառայողները ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար․ ՄԻՊ-ը՝ գերմանական ԶԼՄ-ներին

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու  քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում  կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով