Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել։ Ոչ միայն ԱԳՆ-ում է բունտ հասունացել, այլեւ՝ ուժայիններում՝ ՊՆ, ԱԱԾ, որտեղ պաշտոնանկությունների շքերթ է սպասվում։ Այստեղ մտահոգված են բանակը սահմանից հետ քաշելու եւ դիտորդներ տեղակայելու մտքից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ տեղեկացանք, որ դիմումներ են գրել նաեւ ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանը։ Իսկ Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել: Դեսպանների շրջանում էլ հրաժարականներ չեն հաջորդում միայն այն պատճառով, որ դիվանագետների ներքին վարքականոնը դա արգելում է՝ գոնե առայժմ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով