ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներ

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին հայտնում են Միության ֆեյսբուքյան կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգևոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարևորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով