18:00-ին լրանում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը

 

Այսօր ՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով  ներկայացնելու վերջնաժամկետը։
Երեկվա դրությամբ որևէ քաղաքական ուժ իր ցուցակը դեռ հանձնաժողով չի ներկայացրել, բոլոր քաղաքական ուժերը այսօր են պատրաստվում դա անել։ Ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

Ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։ Ընտրատեղամասերի մեծ մասում կրկին տեսախցիկներ կտեղադրվեն։

Լրագրողները վաղ առավոտից հերթապահում են ԿԸՀ շենքի մոտ, սակայն մինչեւ այս պահն էլ դեռ ոչ մի ուժ ցուցակ չի ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի ներկայացուցիչիչները առաջինն են ժամանելու ԿԸՀ, ժամը 13:00-ին

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով