Monthly Archives: Մայիսի 2021

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. Թաթոյան

  Մասնավորապես, խիստ դատապարտելի է երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու… Կարդալ ավելին »

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր. ՄԻՊ

  Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Կապի մեջ ենք նաեւ մեր բոլոր տղաների ընտանիքների հետ: Կարմիր… Կարդալ ավելին »

Անվտանգ երկիր ունենալու կարևոր նախապայման է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը. Վանեցյան

  «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Լոռիում էր՝ մասնակցելու Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացմանը։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի մոտ, չնախատեսված կանգառ տեղի ունեցավ․ շիրակամուտցիները և հարակից գյուղերի բնակիչները, տեղեկանալով, որ Վանեցյանն այդ ճանապարհով է անցնելու, փակել էին այն, որ հանդիպեն վերջինիս։ Նրանք աղ ու հացով դիմավորեցին, ապա զրույցի ընթացքում իրենց հուզող… Կարդալ ավելին »

Ջրալցման դեպք Սարդարապատ գյուղում

Մայիսի 31-ին, ժամը 06:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից… Կարդալ ավելին »

Հրդեհ Զվարթնոց թաղամասում

  Մայիսի 31-ին, ժամը 17:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան։

Պարտությամբ հպարտացողները.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։ Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական… Կարդալ ավելին »

Մաքրել Հայաստանը կապիտուլյանտից՝ահա մեր առաջնային խնդիրը.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. Մարդ սխալական է,իսկ քաղաքական գործիչը՝ առավել եւս։ Կան ներելի եւ մահացու մեղքեր ու սխալներ։ Ամենամեծ սխալներից է թուրքերի «դուդուկի տակ պարելն» ու ժողովրդին բաժանել «սեւերի եւ սպիտակների»։ Աններելի մեղք է պարտություն բերել ու հպարտանալ այդ պարտությամբ,5.000 նահատակի պատճառ դառնալ,Հայրենիք հանձնել ու այս ամենից հետո լկտիաբար «զառանցել»։ Աններելի սրբապղծություն… Կարդալ ավելին »

«Հայրենի» իշխանությունը գործում է ադրբեջանական սցենարով. Արշավիր Ղարամյան

  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս»  Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով՝ մեր պարտությամբ հպարտացողները և ադրբեջանաթուրքական հաղթանակով հպարտացողները գործում են նույն սցենարով: «2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող,… Կարդալ ավելին »

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահը, փաստորեն, մոռացել է, որ ինքը ստորագրել է Կառավարության հրաժարականն ընդունելու մասին որոշում․ Էդգար Ղազարյան

  Հայ ժողովրդի ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր հարցերով ենթադրյալ հանցախմբին անդամագրված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար կատարելով ենթադրյալ հանցախմբի պարագլխի հանձնարարությունները, 2021 թվականի մայիսի 31-ին որոշել է նոր հրամանագրով համալրել իր իրավական խայտառակությունների հավաքածուն։ Արմեն Սարգսյանը ստորագրել է թիվ ՆՀ-115-Ա հրամանագիրը՝ «Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու մասին»։ Այս մասին ֆեյսբուքյան… Կարդալ ավելին »