ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է եւ հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, եւ նաեւ ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել: Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով սակայն ամեն ինչ չի ավարտվում. այս եւ այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ եւս հայտնի են, սակայն նախաքննությանը չվնասելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով