Զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Իշխանաձորում

 

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ից։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով