ԵԽԽՎ-ն Ադրբեջանին առայժմ հորդորում է… «Հայաստանի Հանրապետություն»

«Ռազմագերիների՝ մեզ համար գերզգայուն հիմնախնդիրը թույլ չտվեց, որպեսզի եվրոպական կարեւոր հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կայացած քննարկման հիմնական առարկան դառնա Արցախյան պատերազմի բուն էությունը: Այդ հարթակում պետք է հիմնարար քննարկում ծավալվեր եւ բարձրացվեր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած, ինչպես նաեւ համամարդկային բարոյականության եւ մարդու իրավունքի բոլոր նորմերով սահմանված ուժի չկիրառման սկզբունքի խախտման փաստը:
Ստեղծված իրավիճակում արդեն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է հենց այդ նպատակով, որպեսզի շրջանցվի Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի բուն թեման: Մինչդեռ Ադրբեջանը խիստ զգուշանում է այդ հարցի քննարկումից՝ մինչեւ հիմա բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների բերանով անընդհատ կրկնելով այն բացարձակ սուտը, թե իրենք ընդամենը հակահարձակվել են…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով