Ես խռով եմ ինքս ինձնից, ինքս ինձ չեմ ներում, որ չկարողացա սրան հեռացնել

<Կարեւոր է ունենալ համաշխարհային դիմադրողականություն>- մի առիթով ասաց Վազգեն Սարգսյանը։
Վազգենը դա հասկանում էր նախորդ դարում, դեռ այն ժամանակ, երբ 21-րդ դարը <Մերը> չէր, մերը չէր, այսքան դաժանորեն, այսպես ամոթահար, այսպես պարտված,այսպես կոտրված ողնաշարով եւ այսպես բզիկ-բզիկ եղած, այսպես, առանց Արցախի, որբացած եւ արյունաքամ․․․
Վազգենը սա հասկանում էր․․Իսկ մե՞նք, իսկ դո՞ւք․․․
Սյունիքը մերժեց նիկոլին ու դավաճանությունը, մերժեց հայհոյելով, ծաղրելով, ջղային, թասիբով, լեռնեցու պես․․․
Բայց․․․․Դրանով հարցը չլուծվեց․․․
Բայց․․Մեղրին ամեն րոպե պայթում է ոչ միայն Երեւանի կենտրոնում․․
Բայց․․․Դավաճանը դեռ հոխորտում է․․․սյունեցուն անվանում <սրանք>
Բայց․․Դավաճանի կեղտոտ ուսապարկուհին սյունեցուն <բանդա> է անվանում․․․
Բայց․․․․Դավաճանը դեռ վարչապետի աթոռին է․․․
Բայց․․․Իլհամի երախը դեռ բաց է եւ պատրաստ կուլ տալ նաեւ Սյունիքը։
Բայց․․․Դավաճանը տալու է Սյունիքը․․․
Բայց․․․Նախագահով-բանով, ԱՄՆ դեսպանով-բանով, մի-մի գրիչով գնացել են Սյունիք․․
Բայց․․Ինչ անելու են գնացել, ինչ են չափում-ձեւում․․
Այսօր ինձ շարունակ զանգում են, գրում․․․Ծանոթ մարդիկ, անծանոթ մարդիկ, ինձ սիրող մարդիկ, ինձ չսիրող մարդիկ․․Այսօր ամբողջ օրը ինձ գրում ու զանգում են, ահազանգում են․․
Ասում են․․Մի բան արեք, նիկոլը Սյունիքը տալիս է․․
Ասում են․․ծիծիկ-ծիծիկ, բայց իր սեւ գործը շարունակում է․
Ասում են․․Հերիք եղավ սրան հանդուրժենք․․
Ասում են․․ Ամոթ ձեզ, որ մի նիկոլ չկարողացաք ռադ անել։
Ասում են․․Խելագարվում ենք․․․
Ու ես նույնպես այլեւս չեմ դիմանում․․․
Ես ինքս ինձնից խռով եմ
Ես նեղացած եւ հիասթափված եմ ինքս ինձնից․․
Ես իմ արածի արդյունքը չեմ տեսնում․․
Ես չգիտեմ ուրիշ ի՞նչ անեմ
Ես չեմ ուզում երկիրս հանձնելու վկան լինել։
Ես չեմ ուզում երկիրս հանձնելու մեղավորը լինել։
Ես չեմ ուզում երկիրս թուրքի առաջ փռողների ծափերի ձայնը լսել․․․
Ես չեմ ուզում որբանալ․․
Ես չեմ ուզում տարագիր դառնալ
Ես չեմ ուզում, որ թուրքը ինձ հաղթի
Ես չեմ ուզում, որ դավաճանները խրախճանք սարքեն անթաղ դիակների վրա։
Ես չեմ ուզում երկիրս հանձնել։
Այսօր ամբողջ օրը ես մտածում էի, ինչն եմ սխալ արել, ինչու չկարողացա մի ճղճիմ դավաճան-հողատուի հեռացնել իմ հայրենիքից, ինչու չեմ կարողանում այդ բանն անել դարեր շարունակ։
Այսօր ամբողջ օրը ես խելագարվում եմ։
Այսօր ամբողջ օրը ես մտածում եմ, որտե՞ղ սխալվեցի, որտեղ սայթաքեցի։ Որտեղ էր հարկավոր ավելի հաստատակամ լինել, ո՞ր դարում, հարյո՞ւր տարի առաջ, թե երեք տարի, 2020-ի՞ն, թե այսօր, որտեղ ես սայթաքեցի․․
Ի՞նչ սխալներ եմ անում արդեն հարյուր տարի, արդեն հազար տարի․․․
Այսօր ամբողջ օրը ես խելագարվում եմ․․
Ինչու են ինձ միշտ նույն ձեւով դավաճանում, նույն, նույն․․․
Գուցե մեղքը իմն է եւ ոչ թե ինձ սպանողինը․․
Գուցե ես բավականաչափ լավը չեմ․․
Գուցե բավականաչափ չեմ սիրում իմ հայրենիքը։
Ինչու արդեն հարյուր տարի թողնում եմ ի մ ծնողների գերեզմանները եւ հեռանում․․
Ո՞ւմ եմ թողնում․․
Ինչու մեկ անգամ իմ կյանքում չեն կանգնում եւ չեմ կռվում իմ կռիվը մինչեւ վերջ․․
Ինչու եմ միշտ կիսատ կռվում․․
Ինչու են միշտ հայտնվում դավաճաններ․․
Ինչու են իմ ներսում այդքան շատ դավաճանները․․․․
Ինչու եմ այսքան վատը, այսքան թույլ, այսքան ինքնատյաց․․․
Եւ, վերջապես, ինչո՞ւ այդպես էլ չի ձեւավորվում իմ համաշխարհային դիմադրողականությունը․․
Ինչո՞ւ․․․Ինչո՞ւ չեմ գտնում իմ դեմ իմ իսկ հակաթույնը․․․․Ինչո՞ւ․․․
Չմոռանալով Աստծուն․․
Մի հարց ունեմ․․
Գուցե ինձ ստեղծել ես, որ թուրքը շարունակ գլխատի՞․․․Գուցե ես այդպես էլ քեզ չհասկացա՞․․․
Գուցե ես այդպես էլ ինքս ինձ չհասկացա․․․
Ներիր ինձ Տեր եւ նորից ու միլիոն անգամ խնդրում եմ՝ մի տար մեզ ի փորձություն․․․․Եւ՝ փրկիր մեզ չարից․․․․
Վերջում․․Ինչո՞ւ եմ ես ամեն անգամ, ամեն մորթվելուց առաջ հույսս դնում Աստծո ուսերին․․․Ինչո՞ւ․․․
Ինչու ինքս ինձ չեմ հավատում․․Ինչո՞ւ․․
Համաշխարհային դիմադրողականություն, այո, չունեցանք, բայց համաշխարհային ամոթ՝ լիուլի․․․Աշխարհը կրկին հռհռում է․․Չեք լսո՞ւմ․․Ես լսում եմ․․․Ու ամոթից մեռնում եմ ամեն օր․․․․Ամոթ մեզ, որ ականատեսի պես նայում ենք, թե նեռը ոնց է մեր հայրենիքը փռել թուրքի առաջ․․Ամոթ, հազար ամոթ․․․
Հ․Գ․Իսկ դուք ցուցակագրվեք, ցուցակներ կազմեք, կռվշտվեք, թե ոնց եք ընտրելու եւ ընտրվելու․․․Ի՞նչ եք կորցրել եւ ինչի հետեւից եք ընկել․․․Ամոթ․․․Իսկ դուք ո՞ր երկրում եք պատրաստվում ուսապարկ աշխատել, ո՞ր․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով