Ես այսօր պատրաստ չեմ այլևս մեկ վայրում գտնվելու «Իմ քայլի» հետ․ Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփիսմե Առաքելյանն այսօր հայտարարեց, որ վայր է դնում մանդատը։ Պատճառը, նրա ներկայացմամբ, իմքայլականների հետ նույն միջավայրում աշխատելու անհամատեղելիությունն է։ Առաքելյանը, որ մշտապես աչքի է ընկել իր սուր քննադատություններով և ընդդիմադիր կեցվածքով, իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ վերջին 2,5 տարվա համագործակցության և վստահության համար, և միաժամանակ հայտնել․ «Վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը,նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով