Երկրի ղեկավարին հայհոյելու իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմաններում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցին և այցի ընթացքում գրանցված միջադեպերին:

«Մի քանի մասնագիտական նկատառում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1) Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի պահպանության գործառույթը ենթադրում է իրավապահների իդենտիֆիկացման հնարավորինս բարձր մակարդակ, ուստի այդ գործառույթի կատարմանը դիմակավորվածների մասնակցությունն անթույլատրելի է։ Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։

2) Երկրի ղեկավարին հայհոյելու իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմաններում։ Դա ապօրինի չէ։ [կապիտուլյանտի պարագայում նույնիսկ ողջունելի է]

3) Երկրի ղեկավարի տեղաշարժը խաղաղ միջոցներով խոչընդոտելը լիովին տեղավորվում է «18+ Հայաստանում» թույլատրելի վարքականոնի սահմաններում։ [նկատի ունեմ Հայաստանը 2018-ից հետո]»,- գրել է Մելիքյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով