Երևանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ:Այս մասին   տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորներիի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով