Երևանում բախվել են 3 Mazda և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր

 

Ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են 3 Mazda և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր  Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բադալյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փատի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով