Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով

 

Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար   Ռուսլան Բաղդասարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:
Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են ( լցնում են ) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում:
Էն մի հատ ծամածռվող դեմքով քաղաքապետ ունեինք՝ խոսքս ուղղում եմ իրեն՝ Հայկ Մարության, դու թասիբ ունե՞ս, արա՛, քո աշխատակիցներին են քարշ տալիս ոստիկանության բաժիններով, թե՞ ինքդ ես խրախուսում ոստիկանության նման գործելաոճը, որպեսզի կապիտուլյանտի համար քվեներ ապահովեք:
Իսկ հիմա կոչ եմ անում կրթօջախներում աշխատող մեր սիրելի քաղաքացիներին՝ մի վախեցեք ոստիկաններից և քաղաքապետարանի պաշտոնյաներից: Պահանջեք ամեն բան օրենքի շրջանականերում կատարել, դիմեք փաստաբաններին և առանց իրենց մի գնացեք ոստիկանություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով