Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

 

Ապրիլի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Այս մասին  տեղեկացնում   է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 01։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Opel Zafira» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու բժիշկները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում որ վիրավորներից մեկը մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ․ Սարգսյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Hyundai-ի վարորդ, Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ասլանյանն էր, իսկ վիրավորը՝  Opel-ի վարորդ, Արագածոտնի մարզում հաշվառված, 34-ամյա Հակոբ Էրանյանն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով