Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը.Գեղամ Նազարյան

Այսօր երեկոյան ով Նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպված համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա։Այս մասին ֆեյսբուքում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը։

«Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը։ Աբգարս զոհվել է, Վարդանը, Կարենը, Արգամը, Արամը, Նարեկը, Ալեքսը, Գոռը, տղերքը զոհվել են հանուն երկրի, նաեւ ձեզ համար։ Հասկանո՞ւմ եք, նրանք զոհվել են, իսկ դուք գոնե կարողացեք հրաժարվել նվագել նիկոլի ներկայությամբ, հրաժարվեք գտնվել այնտեղ, որտեղ պարտության խորհրդանիշն է։ Միայն չասեք ապրիլի 24 եւ այլն եւ այլն։ Առավել եւս ապրիլի 24…»,-գրել է Նազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով