Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Եվրոթերմ» ՍՊԸ-ի Ford Transit-ն ու ՌԴ քաղաքացու Mercedes Actros-ը. «Եվրոթերմ» ՍՊԸ-ի վարորդն ու 2 առաքիչներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Այս  մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 18։10-ի սահմաններում Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Ալոյանի վարած Ford Transit մակնիշի և ՌԴ քաղաքացի՝ 60-ամյա Ալեքսանդր Արտյոմովի վարած Mercedes Actros մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Վ. Ալոյանը և նրա ուղևորներ՝ Ջրվեժ գյուղի բնակիչներ, 31-ամյա Անդրանիկ Աղաջանյանն ու 32-ամյա Արմեն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford Transit-ի վարորդն աշխատում է «Եվրոթերմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ Ա. Աղաջանյանն ու Ա. Չոբանյանը՝ նույն ՍՊԸ-ում որպես առաքիչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով