Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 06-ը բախվել է կամրջի հենապատերին և կողաշրջված հայտնվել ճաղավանդակի վրա. կա վիրավոր

 

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Այս մասին  հաղորդում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի, ու եթե կամրջի վրա երկաթե ճաղավանդակներ չլինեին (իսկ նման կամուրջներ հանրապետությունում շատ կան), ապա ավտոմեքենան կամրջից ցած կընկներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով