Խորհուրդ եմ տալիս սթափ գնահատել իրողությունները և վե՛րջ տալ հակառուսական հիստերիային.Գագիկ Համբարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

 

««ԵԽԽՎ-ում Ռուսաստանը «դեմ»    է    քվեարկել օրակարգի հակառուսական երկու կետերին

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ի օրակարգում հայ գերիների վերաբերյալ հարցի ընդգրկելու Ռուսասատնի «դեմ» քվեարկելու մասին հայտարարությունները բացահայտ մանիպուլյատիվ են, եթե ճասեմ՝ կեղծ…
Չհասկացողների համար ասեմ, որ օրակարգը ոչ թե բաղկացած է մեկ՝ մեր գերիներին վերաբերող հարցից, այլ մի քանի հարցերից… Ու դրանց մեջ բացահայտ հակառուսական հարցեր կային՝ 1.5.1-ը՝ Ալեքսեյ Նավալնու ձերբակալման և 1.5.6-ը՝ Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետերը…
Եթե որևէ մեկը Երևանում կամ սփյուռքում նստած մտածում է, որ Մոսկվան իր ազգային և պետական շահերին դեմ պետք է գնար ու կողմ քվեարկեր այդ օրակարգին, որի մեջ ներառված է եղել նաև մեր գերիների հարցը, ապա տարրական տգետ է կամ էլ կեղծարար…
Հիմա ռուսներն էլ կարող են հայտարարել, որ հայերը ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել իրենց համար անընդունելի օրակարգին, որի մեջ կան երկու հակառուսական կետեր…
Խորհուրդ եմ տալիս սթափ գնահատել իրողությունները և վե՛րջ տալ հակառուսական հիստերիային, որի հիմքերը այս պարագայում բացարձակ չկան և որից մենք օգուտով չենք էլ դուրս գալու…»,-գրել  է  քաղաքագետը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով