Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

 

9-րդ՝ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդում, հայապահպանություն և հայրենադարձություն՝ Հայաստան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սփյուռքահայության հետ կապված՝ Հայաստանի կառավարության առաքելությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայերի համախմբումը,        Հայաստան-Սփյուռք  կապի  ամրապնդումն  ապահովելը, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության՝ դեպի Հայաստան հայրենադարձության նպաստելն ու աջակցելը:

Հայաստանի   ղեկավարը՝ գերագույն հրամանատարը, պարտավոր է ոչ միայն  պաշտպանել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև ամբողջ  Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի    Հանրապետության    քաղաքացու    իրավունքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի  ղեկավարը  պետք  է   կոչ անի  բոլոր  սփյուռքահայերին՝ ժամ առաջ վերադառնալ Հայաստան և Արցախ՝ մշտական բնակություն հաստատելու Հայաստանում և  Արցախում՝   առաջիկա   5  տարիների ընթացքում Արցախում  ազատվելով  բոլոր  հարկերից:

«Հայրենադարձություն՝ Հայաստան»-ի  գլխավոր նպատակը կլինի այն, որ Սփյուռքում  բնակվող  հայ   ընտանիքները   վերադառնան և կառչեն  Հայոց Սուրբ  հողից և կայանան Հայոց Սուրբ  հողի  վրա:

Հայաստանի կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Ջավախքին և ջավախահայությանն այնպես, ինչպես  Արցախին և արցախահայությանը:

Շարունակելի …

(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1411 649099168693&id=781221535544789 ):

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով