Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

 

11-րդ՝ Հերոս Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանում իշխանության գալով՝ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում սկսելու և իրականացնելու է նաև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) Սահմանադրական հանրաքվե. Հայաստանի կառավարման համակարգը դարձնել նախագահական, փոխել դատաիրավական համակարգը՝ Հայաստանում հաստատելով օրենքի դիկտատուրա:

բ) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով անտուն մնացած բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթաց:

գ) Քսաներորդ դարավերջի արցախյան հերոսամարտի սկզբից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող դրամական աջակցությունը դարձնել ցմահ և յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում դրամական աջակցությունն ավելացնել, ինչպես նաև քսաներորդ դարավերջի արցախյան հերոսամարտի սկզբից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող դրամական աջակցությունը դարձնել ցմահ և յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում դրամական աջակցությունն ավելացնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

դ) Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բիոլաբորատորիաների փակում և ոչնչացում:

ե) Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում  է անհրաժեշտ միջոցներ ստեղծել և պայմաններ ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, ազգային և կրոնական սովորույթների պահպանման և զարգացման համար, ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, և իրենց՝ որպես Հայաստանի հասարակության լիարժեք անդամ ինքնադրսևորվելու հնարավորության ապահովմանը:

զ) Հայաստանի Հանրապետության գործող Կառավարության կառուցվածքում՝ հետևյալ փոփոխությունները.

Ստեղծել նոր նախարարություններ և Հայաստանի Հանրապետության Կառավարության կազմում պետական կոմիտեներ՝

  • Ռազմարդյունաբերության նախարարություն
  • Գյուղատնտեսության նախարարություն
  • Բնապահպանության նախարարություն
  • Ընդերքի և ջրային ռեսուրսների նախարարություն
  • Գաղափարաքարոզչական պետական կոմիտե. Հայաստանի պետական գաղափարախոսությունն է՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ:

(Նախորդ հոդվածը՝  https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a. 783061778694098/1417454425254827):

Վերջ:

 

 «Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով