Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

 

8-րդ՝ Արցախի  Հանրապետության  մասին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանության ամբողջական ձևավորումից և Հայաստանը հինգ տարիների ընթացքում ռազմական և սոցիալական պետություն կառուցելուց անմիջապես հետո՝ Արցախի Հանրապետության     իշխանությունը հրապարակավ, պաշտոնապես պետք է դիմի Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանն՝ ամբողջական Արցախը Հայաստանին միավորելու առաջարկով:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից կազմակերպչական լուրջ աշխատանքներ իրականացնելուց հետո՝ միջազգային հանրության առաջ,  Արցախի  քաղաքացիների ազատ, արդար և պատմական հանրաքվեի միջոցով, ամբողջական Արցախը կմիավորվի Հայաստանի   Հանրապետությանը:

Ավելին, հաշվի առնելով, որ Երկիր մոլորակում տեղի են ունենում աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններ, և աշխարհի հատկապես   գերտերություններն ու միջազգային կազմակերպություններն արդեն իսկ առաջնային, գլխավոր են դարձրել պետությունների տարածքային   ամբողջականությունն, այլ ոչ թե ազգերի ինքնորոշումը, ուստի, Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը միշտ խոսելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, որի մեջ պարտադիր   ընդգրկված կլինի ամբողջական Արցախը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական Արցախը Հայաստանին վերամիավորելուց անմիջապես հետո՝ Հայաստանի   բարձրագույն   իշխանությունը  պետք է  ձեռնամուխ  լինի հայկական   պատմական  հողերն ազատագրելուն և  Հայաստանին վերամիավորելուն:

Շարունակելի …

(Նախորդ հոդվածը՝  https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a.783 061778694098/1406772586323011):

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով