Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

 

10-րդ՝ Հայաստանի   Հանրապետությունը   պետք  է   ունենա  արտաքին  քաղաքականության  հստակ  կողմնորոշվածություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հայաստանի   Վարչապետն,  իր  ընտրվելուց   անմիջապես   հետո՝  նույն օրն իր աշխատասենյակում, հրապարակավ, պաշտոնապես պետք է հայտարարի   Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմնորոշվածության մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի ուղղվածություն է  որդեգրում.   դեպի   արևմո՞ւտք,   դեպի   Եվրամիությո՞ւն,   դեպի ՆԱՏՕ՞, թե՞ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական   Միություն,  և,  կամ  թե՛ մեկը,  և  թե՛ մյուսը,  որից   էլ   կախված է լինելու   Հայոց   պետության   ու   Հայ   ժողովրդի   արտաքին   անվտանգության բարձր  մակարդակը:

Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Հայաստանի  արտաքին  քաղաքականությանը  վերաբերող կողմնորոշվածությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման  պահից, շատ լավ գիտակցում և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության հետ պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես   հավատարիմ, դաշնակից-բարեկամ   պետությունների:

Հայերիս ի  վերուստ տրված Հայկական բարձրավանդակում   խաղաղություն    ապահովելը    բացառապես   կախված է Հայաստանի  և  Ռուսաստանի   ազնիվ,   անփոխարինելի  բարեկամությունից:

Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:

Շարունակելի …

(Նախորդ հոդվածը՝  https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a.783 061778694098/1413100135690256/):

 

«Հայոց  ԱրծիվներՄիասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

 

Շարունակելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով