Վրթանես սրբազանին ադրբեջանցիները արգելել են մտնել Դադիվանք

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանին կիրակի օրը ադրբեջանցիները արգելել են մուտք գործել Դադիվանք։ Տեղեկությունը մեզ հետ   hraparak.am-ի   հետ   զրույցում հաստատել  է  Վրթանես սրբազանը․

«Այո, ճիշտ է։ Ըստ իրենց՝ պատճառը համավարակն է, բայց իրենցից ոչ ոք ոչ դիմակ էր դնում, ոչ էլ պարզաբանում տվեցին, առանց որևէ մի բանի մեզ հետ տվեցին, ասացին՝ հետ գնացեք, վերադարձեք։ Խաղաղապահները ներկայացրին, որ պատճառը համավարակն է, բայց ես կարծում եմ, որ դա համավարակի հետ որևէ կապ չունի»,- ասաց Վրթանես սրբազանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցրինք՝ այդ պարզաբանումը ադրբեջանցինե՞րը տվեցին, թե՞ ռուս խաղաղապահները:

«Ադրբեջանցիները ասացին ռուսներին, ռուսներն էլ փոխանցեցին մեզ, որովհետև ռուսները մեզ ուղեկցում էին երեք մեքենայով, իրենք էլ էին անպայման ուզում Դադիվանքը տեսնել, մենք էլ նախօրոք պայմանավորվել էինք, որ այդ օրը ձեռնադրություն ունենք անելու, Վեհափառ հայրապետի օրհնությամբ մենք պետք է այդ ձեռնադրությունը կատարեինք Դադիվանքում։ Մենք նախօրոք դիմել էինք խաղաղապահներին, որ այդ հարցը ներկայացնեն մյուս կողմին, սրանք էլ մեզ տվել էին համապատասխան երաշխիք, որ ամեն ինչ պատրաստ է, կմեկնենք։ Մենք ասացինք, որ հարազատներ կան, թիվը դարձրեք 25 հոգի, նախապես պայմանավորվել էինք 10 հոգի, մնացել էր 1-2 օր, որ պիտի շարժվեինք, տեղեկացրին, որ 25 հոգուն դեմ են, 10 հոգի պիտի լինի, ասացինք՝ լավ, ոչինչ։ Հետո մեզ ասում են, որ այդ ցուցակը, կարծես թե, իրենց չի հասել, բայց ինչպե՞ս չի հասել, երբ 25 հոգու ցուցակ ենք տվել, իրենք չեն ուզել, 10 հոգու են ուզել․․․։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ սա այլ մոտիվացիա ունի, և ես կարծում եմ, որ պետք է և՛ բողոքարկել, սա իրենց քմահաճույքին չէ թողնված, որ երբ ուզեն, ինչ ուզեն, անեն»։

Աղբյուր`  hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով