Ով է Ցեղասպանության ճանաչման հիմնական շահառուն . Ստեփան Դանիելյան

Իհարկե, հայերը շահառու են եւ դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, լավագույն դիվիդենտը, որի մասին կարող ենք երազել, դա Արցախի կարգավիճակն է’ լավագույն դեպքում, ոչ ավելին եւ գուցե Թուրքիայից եկող անվտանգության սպառնալիքի պահով բարոյական բաղադրիչը բարձրացվի,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այդ դեպքում ով է հիմնական շահառուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական առանցքը քրդական հարցն է, որը կարող է փլուզել Թուրքիան։ Նաեւ պայմանական Քրդստանի տարածքն է գնալով մեծանում, որովհետեւ այնտեղ քրդերի բնական աճն անհամեմատ մեծ է թուրքերի աճից։

Թուրքիան ճանաչվելով որպես ցեղասպան պետություն, հենց քրդերի ապագա հնարավոր ցեղասպանությանն է խոչընդոտ դառնում։ Իսկ դա արդեն այլ խնդիր է, չնայած ավելի լավ է ունենալ հարեւան քրդական պետություն, քան’ թուրքական»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով