Ոստիկանությունն անցել է գործի, «սսֆալտին փռելու» շոուները սկսվել են.«Հրապարակ»

 

hraparak.am-ը  գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ոստիկանությունը նորից սկսել է իր՝ «ասֆալտին փռելու» էժանագին շոուները։ Ինչ-որ հիմնարկ են մտնում՝ տասնյակ ոստիկաններով, ու բոլորին «փռում ասֆալտին»՝ առանց հիմնավորման, առանց հստակ տեղեկության, իբրեւ թե անկարգությունները զսպելու, վատ վարող վարորդներին խելոքացնելու, զենք-զինամթերք հայտնաբերելու «առաքելությամբ»։ Իրականում պարզ է՝ առջեւում ընտրություններ են, փորձում են վախի մթնոլորտ տարածել երկրում։ Այս օրերին նրանք շրջում են Կոտայքի մարզի տարբեր քաղաքներով եւ խաթարում քաղաքների բնականոն կյանքը, տեռորի ենթարկում մարդկանց։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ ասացին, որ երեկ, օրինակ, մարզկենտրոն Հրազդանում են եղել։ Դրա նախորդ օրը Չարենցավանում են շոու բեմադրել, դրանից առաջ էլ՝ Աբովյանում։ Մասնավորապես, Չարենցավանի մասով մեզ պատմեցին, որ մարզային վարչության բազմաթիվ ոստիկաններ մի քանի մեքենաներով մտել են քաղաք եւ ում հասցրել՝ բառի բուն իմաստով, պառկեցրել են ասֆալտին։ Ասացին՝ հատուկ օպերացիա են իրականացրել, զենք-զինամթերք հայտնաբերելու կասկածանքով, դրա համար կանգնեցրել են լրիվ կամայական մեքենաներ, նայել են՝ մեկը մի քիչ թեք է կանգնած եղել, մի քիչ արագ է վարել, մի քանի մեքենայով շրջապատել են, հարձակվել վարորդի վրա, «փռել ասֆալտին», խուզարկել, վերջում էլ տուգանել ինչ-որ անհեթեթ խախտման համար եւ հեռացել։
Որոշներին նաեւ ոստիկանության Չարենցավանի բաժին են տարել։

Ու որեւէ տրամաբանություն չի եղել նրանց գործողություններում, որեւէ մեկի հետ, մասնավորապես՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի կամ քաղաքային իշխանությունների հետ չեն խորհրդակցել՝ որ ժամին գան, ում բռնեն, ում խուզարկեն, ում «խելոքացնեն»։ Արդյունքում՝ թիրախում հայտնված չարենցավանցիների մեծ մասը բարեխիղճ վարորդներ են եղել, որոնց կողմից խուլիգանական որեւէ դրսեւորում չի նկատվել, զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Իսկ նրանք, որոնք գիշերային ժամերին խաթարում են քաղաքի անդորրը, սանձարձակ պահվածք  ցուցաբերում, «ճռռիկներ»  անում քաղաքում, էլի անպատիժ են մնացել ու, վստահաբար, նորից կշարունակեն նույնկերպ իրենց պահել։

Ականատեսներն ասացին՝ ոստիկաններն իրենց երեկվա ծիծաղելի շոուն, որը մարդիկ «կապիկություն» էին անվանում, նաեւ տեսանկարահանում էին՝ երեւի ցույց տալու իրենց ղեկավարությանը, որ «օպերացիան բարեհաջող իրականացրել են»։ Իսկ թե ինչ օգուտ տվեց դա, բացի հերթական էժանագին շոուն բեմադրելուց, դժվար է ասել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով