Որն է լինելու Մանե Թանդիլյանի առաքելությունը «Առաքելություն»-ում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ իր ծննդյան օրը, աշխատանքից ազատման դիմում գրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը ՔՊ-ի հետ 2018-ին դաշինք կազմած «Առաքելության» անդամ է։ Այժմ էլ աշխատանքից դուրս է գալիս, որ «Առաքելությամբ» մասնակցի ընտրություններին եւ դառնա Փաշինյանի «գրպանային» ընդդիմությունը։

Ցուցակը, ըստ լուրերի, գլխավորելու է նախկինում «Լուսավոր Հայաստանի» անդամ, ԱԺ պատգամավորի մանդատը հիվանդության պատճառով վայր դրած, 1 տարի առաջ Արցախի սոցապնախարար նշանակված Մանե Թանդիլյանը։

Մեզ ասացին, որ Էդմոն Մարուքյանը նրան առաջարկել է մտնել ԼՀԿ ցուցակ, սակայն նա մերժել է՝ ասելով, որ ինքն իշխանության հետ է գնալու։ Ի դեպ, որոշ տեղեկություններով, իշխանությունը հարցումներ է արել, եւ մասնավորապես, հարցին, թե որ կին քաղաքական գործիչներին են ճանաչում հայ ընտրողները, հիշատակել են Մանե Թանդիլյանի ու Նաիրա Զոհրաբյանի անունները։ Ասում են՝ նաեւ սա է պատճառը, որ որոշել են Մանեին գործուղել «Առաքելության» ցուցակ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով