Որքան էլ տհաճ հնչի՝ պիտի ասեմ, որ Արցախում կատարվածի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև Արցախում ընտրական իրավունք ունեցողների բազմությունը.Հայկ Կիսեբլյան

 

Որքան էլ տհաճ հնչի՝ պիտի ասեմ, որ Արցախում կատարվածի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև Արցախում ընտրական իրավունք ունեցողների բազմությունը:Այս մասին  գրառում է  արել  ֆոտոլրագրող,Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Հայկ  Կիսեբլյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արցախը սկսեց հանձվել և պարտվել հենց այն օրվանից, երբ որ հերոս հրամանատար գեներալը ստորադասվեց նախագահական ընտրություններում և 1-ին տեղը գրավեց խոշոր գործարարը՝ հարուստ Արայիկ Հարությունյանը: 2-րդ հորիզոնականն էլ գրավեց արևմտամետ սորոսականների ֆավորիտ Մասիս Մաիլյանը, հակառուս Սամվել Բաբայանի ուղեկցությամբ…
Այս ամենը նշանակում է, որ արցախցիները «բավարար» համարելով անգտանգությունն ու դաշնակիցների հետ լավ հարաբերությունների ամենակարևորագույն տեղում դասելը, որոշել էին մտածել ավելի լավ ու բարվոք կյանքի մասին, ավելի հանգիստ «չմիլիտարիզացված»: Իշանության եկավ քայքայիչ, ազգակործան լիբերալ Նիկոլ Փաշինյանի Արցախյան տարբերակը: Մնացածն էլ այս ամենի հետևանքն է:
Այս ամենում իր մեղքի բաժինն ունի նաև Արցախում ընտրական իրավունք ունեցողների այն բազմությունը, որը չմասնակցեց ընտրություններին, տեր չկանգնեց իր ձայնին և լռությամբ առավելություն տվեց մեծամասնությանը:
Այսօր ևս Արցախյան հանրությունը մի սխալ է գործում, չփոձելով հասարակական ճնշում գործադրել Արայիկ Հարությունյանի վրա, որն էլ փաստորեն դեռևս անարգել իր քայքայիչ գործունեությունն է շարունակում, վտանգում նաև այն ինչ մնացել է մի բուռ Արցածից և մի բան էլ ձեռքի հետ, խոսքի մեջ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, օգնում «նախկինների դեմ պայքար»ին ծառայելով:

Աղբյուր`

https://www.facebook.com/photo?fbid=5596670550374537&set=a.241376605903985

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով