Որ դաշտում է հայտնվել Ռուբեն Վարդանյանը.«Հրապարակ»

 

«Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ անցած հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է գործարար Ռուբեն Վարդանյանին, թե ինչ են քննարկել, պարզ չէ։ Սակայն հանդիպման փաստն ինքնին ուշագրավ է։ Նոյեմբերի 9-ից հետո Վարդանյանը հանդես եկավ քննադատական ուղերձով, նա անուղղակի, բայց համաձայն էր գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Մոնարխի՝ Սերգեյ Համբարձումյանի դիրքորոշմանը, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ հիմա կան լուրեր, որ չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի դեմ բացահայտ դուրս գալ։ Ավելին՝ խոսվում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա՝ ի աջակցություն «Երրորդ ուժի» ղեկավար Արտակ Թովմասյանի (Դվինի Արտակի)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ի դեպ, իշխանությունները լրջորեն աշխատում են երրորդ բեւեռի ձեւավորման ուղղությամբ, որպեսզի իրենց եւ նախկիններին մերժող զանգվածը գնա իրենց ցանկալի ուղղությամբ, իսկ ընտրություններից հետո այդ ուժի հետ կմիանան եւ կառավարություն կձեւավորեն։ Իսկ Դվինի Արտակի քաղաքական կարճատեւ գործունեությունը եւ հայտարարությունները տեղավորվում են այդ դերի շրջանակներում։ Նշենք, որ այլընտրանքային բեւեռ դառնալու ծրագրեր շատերն ունեն, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր ՀԱԿ-ով։ Երեկ տեղեկացանք, որ ՀԱԿ համագումարը մեկ շաբաթով հետաձգվել է, մայիսի 1-ի փոխարեն կանցկացնեն 7-ին։ Տեր-Պետրոսյանի ուժը հավասարապես կքննադատի ե՛ւ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով