Ունեցանք նոր քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանը.Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Ունեցանք նոր քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Հայկին կալանավորել՝ օրեր առաջ ՀՀ դատախազության առջև բողոքի գործողության ժամանակ ոստիկանին հարվածելու համար։ Մինչդեռ տեսագրությունից ակնհայտ երևում է, որ առաջինը հարվածել է հենց ոստիկանը։

Այս խայտառակությունը «կյանքի իրավունք» ստացավ այն ժամանակ, երբ 2020թ. գարնանը Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի կապակցությամբ առաջինը հարվածած Ալենը ճանաչվեց տուժող, իսկ պատասխան հարվածներ հասցրած Արթուրը՝ մեղադրյալ։ Ի դեպ այսօր այդ գործով առաջին դատական նիստն է։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին, «ողջու՛յն» իրավունքի հերն անիծող դատախազներին ու դատավորներին, և մա՛հ դավաճաններին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով