Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ուկրաինայում ՝ Հայոց ցեղասպանության 106-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել
AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ չնայած կարանտինին, Հայոց Ցեղասպանության 106-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվել են համաձայն նախապես կազմված ծրագրի։

Հիմնական միջոցառումը՝ Կիևի կենտրոնում տեղակայված հիշատակի խաչքարի մոտ ծաղիկներ դնելը՝ անցել է կարանտինի բոլոր կանոնների պահպանմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառմանը ներկա էին համայնքի ներկայացուցիչները, հոգևորականությունն ու ՀՀ դեսպանությունը Ուկրաինայում։ Արարողակարգի սկզբում ներկաներին խոսքով է դիմել Ուկրաինական եպարքաիայի եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյնաը, ով նաև Հիսւոս Քրիստոսի ողորմության աղոթքը կարդաց։ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն ակտիվորեն լուսաբանվում են ուկրաինական ԶԼՄ-երի միջոցով։

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Բարձրագույն Ռադայի ամենամեծ միջխորհրդարանական խմբակցության ղեկավար Դոլյա Վոլոդինան նշեց, որ Ուկրաինան հիշում է, իրենք բոլորը հիշում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն տարի այս օրը ողջ երկարգնդով մեկ կարելի է լսել երկրի հառաչանքը՝ դաժան ու արյունալի ողբերգության զոհեր դարձած հայ երեխաների համար։ Մարդկությունը երբեք չպետք է մոռանա այդ սարսափելի դասը, որն այդքան թանկ արժեցավ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար՝ հանուն բոլոր եկող սերունդների», ասել էր Վոլոդինան։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ երկրի մեծ քաղաքներում տեղադրված են բիլբորդներ, բաներներ ու արբանյակներ և սոցիալական ուղղվածություն ունեցող տեղեկատվական այլ նյութեր Հայերի Ցեղասպանության մասին։ Բացի այդ, Ուկրաինայում Հայերի միության կողմից մեկնարկեց օնլայն ցուցահանդես և օնլայն դասախոսություն՝ «Հայոց Ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, որը վարելու է պատմական գիտությունների թեկնածու,Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ Ուկարինայում Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ շրջանային, մարզային ու քաղաքական խորհուրդների կողմից, ինչպես նաև ավտոնոմ Մարզ Ղրիմի կողմից։ Բարձագույն Ռադա երկու անգամ է մտել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելւ մասին նախագիծը։ Օրինագծի հեղինակներն են Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովն ու Նվեր Նխիթարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով