Ուշադիր եղեք իշխանական քարոզչական նոր նարրատիվին. Էլիբեգովա

Ուշադիր եղեք իշխանական քարոզչական նոր նարրատիվին՝ դե նացիստներն էլ էին հրեաներին ցեղասպանել, հիմա լավ են իրար հետ, մենք ինչի Թուրքիայի հետ լավ չլինենք՞: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան

«Ու քանի որ դա տարածողները բութ են և տգետ, իրենք վստահաբար չգիտեն, որ Գերմանիայի և Իսրայելի հարաբերությունները հնարավոր են դարձել միայն այն դեպքում, երբ Գերմանիան իր մեղավորությունը ճանաչել է, պատասխանատվությունը ստանձնել է, իրավական և ֆինանսական բոլոր հետևանքները կրել է և շարունակում է կրել մինչ օրս։

Թուրքիան դա, իհարկե, չի արել։ Հետևաբար նման համեմատությունը ոչ միայն անընդունելի է և անբարոյական, այլ նաև շատ վտանգավոր է հանրային կարծիքի վրա ազդելու տեսանկյունից։

Զգոն եղեք»,- գրել է Էլիբեգովան։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով