ՈւՂՂԱԿԻ ՖԻԿՍԵՆՔ, ՈՐ ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԵՐՆԱԳՐՈՎ «ԱՆԵՐՁԱԳ-ՈւՍԱՊԱՐԿԸ» ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՏՈՐԱՑՎԵՑ…

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Թե բա՝ «…ես քաղաքական գործիչ եմ, իսկ իմ ռինգը՝ Ազգային Ժողովն է…»։ Այս արտահայտությունը այսօր արել է նույն մարդը, ով լրագրողին հացազրույց տալով, ՍՅՈւՆԵՑԻՆԵՐԻ մասով ասել էր՝ «Այ տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ինչ պետք ա անեն…»։
Նախ ուզում եմ ասել, որ ստորությունը ներքին կատեգորիա է և 20-30 ոստիկանով մեկ հիվանդ ՇՈւՌՆՈւԽՑՈւ բերման ենթարկելը՝ բնավ ստորացում չի նշանակում և չկա գեթ մեկը, ով ի վիճակի կլինի դիմադրել նման ոստիկանական հրոսակախմբի… Երկրորդը՝ այդ նույն՝ ապօրինի ձերբակալված ՀԱՅԵՐԸ, ազատության մեջ գտնվելով շարունակել են պնդել իրենց որակավորումներն ու դիրքորոշումները… Իսկ այ Հրաչյա Հակոբյանի մասով՝ ակնհայտ է, որ ստորացված լինելն ու ստորությունը՝ իր կոչումն է։ Մաուգլիի միջի շակալի նման մեջքի ետևից «հաթաթա» տալ բոլորը կարող են, իսկ այ ՍՅՈւՆԵՑԻ Վահե Հակոբյանի կողմից «Օրանժ» քլաբից ստորացված հեռանալը վառ կմնա բոլորիս հիշողության մեջ։
Վերջում ուզում եմ ներողություն խնդրելով ասել, որ ՍՅՈւՆԵՑԻՆԵՐԻ հնչեցրած «ԲՈԶԻ ՏՂԱ» արտահայտությունը, վաղուց, Հրաչյա Հակոբյանի Ազգային Ժողովը լեգիտիմացրել էր, բազմակի անգամներ հնչեցնելով ՀՀ բարձրագույն ամբիոնից և դարձրել ոչ թե հայհոյանք, այլ քաղաքական կատեգորիա՝ հիշենք Ալեն Սիմոնյանին, Էդմոն Մարուքյանին… Այնպես որ ապօրինի է, Վարչապետին՝ քաղաքական կատեգորիայով որակելու համար ձերբակալություններ իրականացնել և ռեպրեսիաներ կիրառել։
P.S. Երեք տարի շարունակ հրավիրել և կոչ եմ արել այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպել ցանկացած լրատվական հարթակում՝ երկխոսության։ Այսօրվա իշխանությունները հետևողաբար խուսափել են նմանատիպ երկխոսություններից, ինչի մասին Ձեզ կվկայեն հեղինակավոր լրատվականների ճանաչված լրագրողներ։ Ստելու համար խելք պետք չի։ Ուղղակի պետք է «երեսին նստատեղի կաշի քաշել»։ Արտահայտությունը ժողովրդական է, խնդրում եմ խիստ չդատել։

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ#ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ շակալի պես սրան նրան հաթաթա տալու, Ձեզ քածի նման պահելու ու ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ապօրինի ձերբակալելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով