Վերջապես արդարությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահին

ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրությունում, որտեղ Քոչարյանը անդրադառնում է ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը ապրիլքսանչորսյան ուղերձում:

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալություն Ձեզ:

Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով